Լրահոս
Միջազգային
14:50
15.06.22
300

Ռուսաստանը եղել է երեկ, կա այսօր, կլինի վաղը. Զելենսկին ստիպված կլինի բանակցել. Մակրոն

Img default alt hy

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ռումինիա կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստիպված կլինի բանակցել Ռուսաստանի հետ։ 

Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ ԵՄ-ն, Ուկրաինան և Ռուսաստանը «նույն մայրցամաքում են» և եվրոպացիները նույնպես պետք է մասնակցեն այս բանակցություններին։

«Մենք ցանկանում ենք հասնել խաղաղության, ցանկանում ենք, որ մի օր կրակը դադարի։ Մենք Ռուսաստանի հետ նույն մայրցամաքում ենք: Նա եղել է երեկ, նա կա այսօր, նա կլինի վաղը»,- հավելել է Մակրոնը։