Լրահոս
Առողջապահական
21:05
05.09.22
89

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 41 690 դեպք են հայտնաբերել մեկ օրում

Img default alt hy

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 41 690-ով, քովիդի պատճառով մահվան դեպքերի թիվը՝ 76-ով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 5-ին այդ մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:

Մեկ օր առաջ երկրում արձանագրվել Էր վարակման 48 042 դեպք և 87 մահ, ընդամենը համավարակի սկզբից՝ համապատասխանաբար 19 771 113 և 384 787: Ապաքինման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 30 703-ով նախորդ օրվա 35 732-ի դիմաց՝ մինչև 18 777 401:

Մեկ օրում Ռուսաստանում հոսպիտալացվել Է քովիդով 1 830 հիվանդացած (նախորդ օրը՝ 2 239, նվազումը՝ 18,3 տոկոս): Հոսպիտալացումների քանակը նվազել Է 45 տարածաշրջաններում և ավելացել 32-ում, ևս ութում իրադրությունը չի փոխվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: