Լրահոս
Միջազգային
22:10
30.08.22
128

Ռուսաստանում իրանական ԱԹՍ-ներ տեսնում են միայն Արևմուտքում. Թեհրանը մոբիլիզացնում է ուժերը

Կրեմլը հերքել է արևմտյան լրատվամիջոցների տեղեկությունը, թե իրանական անօդաչուների առաջին խմբաքանակը Ռուսաստանում է:

The Washington Post-ն էր այդ տեղեկությունը հրապարակել՝ Սպիտակ տան աղբյուրներին հղումով:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն անգամ պնդել էր, թե իրանցի մասնագետները ռուս զինվորականներին սովորեցրել են ինչպես օգտագործել իրանական դրոնները՝ Ուկրաինայի դեմ պատերազմում: