Լրահոս
Տարածաշրջան
15:29
02.09.22
81

Ռուսաստանում երկարացվել է թռիչքների սահմանափակման ռեժիմը 11 օդանավակայաններում

Img default alt hy

Ռուսաստանի հարավի և կենտրոնական մասի 11 օդանավակայաններում մինչև սեպտեմբերի 10-ը երկարացվել է թռիչքների կատարման սահմանափակումների ռեժիմը: Այս մասին հաղորդել է «Ռոսավիացիա»-ն:

«Թռիչքների կատարման սահմանափակումների ռեժիմը Ռուսաստանի հարավի և կենտրոնական մասի 11 օդանավակայաններում երկարացվել է մինչև 2022 թվականի սեպտեմբերի 10-ը»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններում:

Ռուսաստանի հարավի և կենտրոնական մասի օդանավակայաններում սահմանափակումների ռեժիմը գործում Է փետրվարի 24-ից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: