Լրահոս
Տնտեսական
23:15
13.11.25
145

Ռուսաստանում ավտոմեքենաների գները հասել են ռեկորդային բարձրակետի

Img default alt hy

Ռուսաստանում նոր մարդատար մեքենայի միջին գինը 2025 թվականի հոկտեմբերի դրությամբ կազմել է 3.43 միլիոն ռուբլի, ինչը շուկայի մոնիթորինգի պատմության մեջ ամենաբարձր գինն է։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական «Ավտոստատ» գործակալությունը։ 

Նշվում է, որ Ռուսաստանում նոր մարդատար ավտոմեքենայի միջին գինն արդեն 15 ամիս է, ինչ գերազանցում է 3 միլիոն ռուբլին։ Վերլուծաբանները պարզաբանում են, որ միջին գինը հաշվարկվում է յուրաքանչյուր մոդելի համար առաջարկվող մանրածախ գների և վաճառքի ծավալների հիման վրա՝ հաշվի առնելով փոփոխությունները։

Դիտորդներն իրենց հերթին այդ միտումը բացատրում են պահանջարկի աճով, որն առաջացել է Ռուսաստանում ավտոմեքենաների ջարդոնի վերամշակման վճարների և ԱԱՀ-ի առաջիկա բարձրացման պատճառով։