Լրահոս
Միջազգային
17:00
17.07.25
274

ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել ևս 1000 զինվորի մարմին

Img default alt hy

Ռուսաստանը, Ստամբուլի համաձայնությունների շարունակության շրջանակներում, Կիևին է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի ևս 1000 զինվորի մարմին՝ ի պատասխան ստանալով 19 զոհված ռուսաստանցի զինծառայողի մարմին։

Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական, Ուկրաինայի հետ բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին իր Telegram ալիքում։

«Ստամբուլի համաձայնությունների շարունակության շրջանակներում այսօր Ուկրաինային ենք հանձնել Ուկրաինայի զինված ուժերի ևս 1000 զինվորի մարմին։ Ստացել ենք մեր զոհված մարտիկների 19 մարմին։ Թող հանգչեն նրանք հայրենի հողում», - գրել է նա:

Վերջին անգամ Ռուսաստանը և Ուկրաինան զոհվածների մարմիններ են փոխանակել հունիսի կեսերին։ Այդ ժամանակ Մոսկվան Ուկրաինային է հանձնել ավելի քան 6,000 մարմին, իսկ Կիևը Ռուսաստանին է վերադարձրել 78 զոհվածի մարմին։ Մինչ այդ փոխանակումը տեղի է ունեցել հունիսի 14-ին, որի ժամանակ Ուկրաինան ստացել է 1,200 զոհվածի մարմին։