Լրահոս
Միջազգային
15:00
14.07.22
117

Ռուսաստանն ու Ուկրաինան հացահատկի «ապահով միջանցք» կստեղծեն. նախնական համաձայնություն կա

Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի պատվիրակությունները երեկ Ստամբուլում նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել՝ ուկրաինական հացահատկի տեղափոխման համար: 

Թուրքիայի պաշտպանության նախարարը դրական ու կառուցողական է անվանել բանակցությունները ու նշել, որ պայմանավորվել են համակարգող կենտրոն ստեղծել, որը կապահովի նավերի ելքը նավահանգիստներից և հացահատիկի անվտանգ տեղափոխումը նշված վայր: