Լրահոս
Սպորտ
14:10
13.07.22
144

Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Ռոմա

Ռուսաստանի հավաքականի և «Ատալանտայի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը կարող է տեղափոխվել «Ռոմա»։ «Armsport.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր սոցիալական ցանցերում հայտնել է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Նրա խոսքով՝ ակումբներն արդեն սկսել են Միրանչուկի տրանսֆերի շուրջ բանակցությունները։

Ռուս ֆուտբոլիստի հետ պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։ Ալեքսեյ Միրանչուկի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 մլն եվրո։