Լրահոս
Տարածաշրջան
11:47
11.07.22
232

Ռուսաստանի հարավում և կենտրոնական հատվածում թռիչքների սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչև հուլիսի 18-ը

Img default alt hy

Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչև հուլիսի 18-ը։ «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի հարավային և կենտրոնական մասի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչև 2022 թվականի հուլիսի 18-ը»,- ասվում է զեկույցում։

Ինչպես պարզաբանել են Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունում, թռիչքների ժամանակավոր սահմանափակումը երկարացվել է Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններում։

2022 թվականի փետրվարի 24-ից Ռուսաստանը փակել է իր օդային տարածքի մի մասը երկրի հարավում և կենտրոնական հատվածում քաղաքացիական ինքնաթիռների համար՝ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության ֆոնին։