Լրահոս
Միջազգային
13:30
30.08.22
82

Ռուսաստանի և դաշնակիցների զորավարժություն. Ադրբեջանը դիտորդ է

«Արևելք-2022» զորավարժությունները պաշտպանական բնույթ ունեն և ուղղված չեն կոնկրետ պետությունների և ռազմական դաշինքների դեմ:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարը:

Ռուսաստանն ու դաշնակիցները սեպտեմբերի 1-7-ը զորավարժություն կանցկացնեն, որտեղ ներգրավված կլինեն 50 հազար զինվորական, ավելի քան 5000 միավոր սպառազինություն և զինտեխնիկա, այդ թվում 140 անօդաչու, 60 մարտական նավ, զբոսանավ և տեխնիկական նավ։