Լրահոս
Տարածաշրջան
17:30
15.07.22
135

Ռուսական ուժերը հրթիռակոծել են Նիկոլաևը, ուկրաինական ուժերն էլ գնդակոծել են ԴԺՀ-ի բնակավայրերը

Img default alt hy

Այսօր ռուսական ուժերը հրթիռներ են արձակել Ուկրաինայի Նիկոլաև քաղաքի վրա։ Նիկոլաևի մարզային վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ քաղաքի վրա առնվազն 10 հրթիռ է արձակվել։

Վնասվել են քաղաքի 2 խոշոր համալսարաններ։

 

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից էլ հաղորդել են, որ ուկրաինական ուժերն այսօր վաղ առավոտյան «Գրադ» համակարգերից գնդակոծել են Յասինովատայա բնակավայրը, 1 խաղաղ բնակիչ վիրավորվել է։

Նաև մի քանի անգամ գնդակոծվել է Դոլոմիտնոյե բնակավայրերը, ինչպես նաև Դոնեցկը և Գոռլովկան։ Վերջին 1 օրում ուկրաինական հարվածներից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում 3 մարդ է զոհվել։