Լրահոս
Հայաստան
16:00
15.07.22
138

«Ռոսիա» ավիաընկերությունը չվերթեր է սկսում Վոլգոգրադից Երևան

Img default alt hy

«Ռոսիա» ավիաընկերությունը («Աերոֆլոտի» խումբ) դեպի   Երևան չվերթեր է սկսում: Չվերթերը պլանավորվում են հուլիսի 23-ից՝ շաբաթական երկու անգամ: Այս մասին հայտնել են ավիաընկերությունից:

«Ռոսիան» ընդլանում Է թռիչքների աշխարհագրությունը և բացում Է նոր միջազգային ուղղություններ՝ զարգացնելով ավիահաղորդակցությունը բարեկամ երկրների հետ: Վոլգոգրադը դարձել Է Ռուսաստանի վեցերորդ քաղաքը, որտեղից ավիաընկերությունը կատարում Է ուղիղ կանոնավոր չվերթեր Հայաստանի մայրաքաղաք: Այժմ Երևան կարելի Է մեկնել Վոլգոգրադից, Եկատերինբուրգից, Մին-Վոդիից, Մոսկվայից, Սամարայից և Սոչիից»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՌԴ-ի հարավային քաղաքներից թռիչքների սահմանափակումների վերացումից և ժամակավորապես փակված օդանավակայանների աշխատանքն սկսվելուց հետո «Ռոսիան» պատրաստ Է ուղևորներին առաջարկել թռիչքներ դեպի  Հայաստանի մայրաքաղաք Վորոնեժից, Կրասնոդարից և Դոնի Ռոստովից: Չվացուցակի համաձայն՝ Վոլգոգրադ - Երևան-Վոլգոգրադ ուղղությամբ թռիչքները պլանավորվում են հինգշաբթի և շաբաթ օրերին: