Լրահոս
Իրավական
21:37
18.11.25
154

Ռեժիմը հասկացել է՝ քաղաքացիները չեն ցանկանում հաշտվել իրենց ապօրինությունների հետ. Փոստանջյան

Img default alt hy

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալության  օրը «Ֆեյսբուքում» գրառումներ կատարած քաղաքացիների՝ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվելու հանգամանքը Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը համարում է իշխանությունների կողմից հասարակությանը վախեցնելու, լռեցնելու փորձ:

«Իշխանությունները ամենից շատ վախենում են քաղաքացիների արտահայտվելուց, նրանց խոսքից և վախի մթնոլորտ տարածելու համար միջոցներ են ձեռնարկում: Ռեժիմը հասկացել է, որ քաղաքացիները չեն ցանկանում հաշտվել իրենց ապօրինությունների հետ և այդ քաղաքացիների հետ են ուզում աշխատանք տանել, որ լռեն: Թե ինչ վարույթներ կնախաձեռնեն, ինչ ապօրինի գործընթացներ կանեն, չեմ կարող ասել, բայց դրանք հաստատ հեռանկար չեն ունենա: Իրենց ռեսուրսներն էլ չեն բավարարում. քրեակատարողական հիմնարկները  լեփ- լեցուն են մարդկանցով, տեղ ու դադար չկա, քննիչները օր ու արև չունեն, ումո՞վ պետք է ապահովեն այդ վարույթները: Դատարանները խայտառակ ծանրաբեռնված վիճակում են, դատախազները չգիտեն՝ որ գործով, ուր վազեն»,- Aysor.am-ին ասաց Փոստանջյանը:  

 Հիշեցնենք, որ իրավապահները ուսումնասիրել են Ղուկասյանի ձերբակալման մասին լուրերի ներքո քաղաքացիների թողած բոլոր մեկնաբանությունները և որոշ գրառումներ դիտարկել որպես «սպառնալիքի կոչ»։ Քննարկվում է այդ դեպքերով քրեական վարույթ նախաձեռնելու հարցը: