Լրահոս
Իրավական
13:17
19.11.25
137

Ռեպրեսիաներով երկիր չեն պահե. բանտից դուրս են եկել Գյումրիում անկարգությունների համար մեղադրվողներ

Գրեթե մեկամսյա կալանքից հետո Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը ու այս գիշեր ազատ արձակել «Մեր ձևով» շարժման Գյումրիի համակարգող, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին, քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռանը՝ Նարեկ Ղուկասյանին և Գյումրու ավագանու նախկին անդամ Տիգրան Ավագյանին։ Նրանց ազատազրկել էին Վարդան Ղուկասյանի ձերբակալության օրը, երբ նրա աջակիցները հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց ու բախում էր սկսվել իրավապահների հետ: Նրանք երկու ամսով կալանավորվել էին գործի քննությանը միջամտելու և զանգվածային անկարգությունների մասնակցելու կամ դրդելու մեղադրանքով: