Լրահոս
Քաղաքական
12:06
30.06.25
128

ՌԴ-ն շահագրգռված է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը հնարավորինս շուտ լուծվի. Լավրով

Img default alt hy

Հայաստանում ստեղծված իրավիճակը այդ երկրի ներքին գործն է, բայց եկեղեցու վրա հարձակումները մտահոգիչ են: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

ՌԴ-ն շահագրգռված է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը հնարավորինս շուտ լուծվի, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։

«Ես կցանկանայի, որ կանոնիկ Հայ եկեղեցու վրա հարձակումներ չլինեն, և հակամարտությունը հնարավորինս շուտ լուծվի»,- նշել է նա: