Լրահոս
Քաղաքական
17:16
09.07.25
142

ՌԴ-ն իր քաղաքացիների մուտքը Հայաստան արգելելը դիտարկում է որպես ոչ բարեկամական գործողություն. Մարիա Զախարովա

Img default alt hy

Ռուսաստանը իր քաղաքացիների՝ Հայաստան մուտքի արգելքը դիտարկում է որպես ոչ բարեկամական գործողություն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Դա հակասում է ռուս-հայաստանյան համագործակցության դաշնակցային բնույթին: Հարցը քննարկվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսին Հայաստանի Հանրապետություն կատարած այցի ժամանակ։ Հայկական կողմին կոնկրետ քայլեր են առաջարկվել, ուստի սպասում ենք Երևանի արձագանքին»,-ասել է Զախարովան: