Լրահոս
Քաղաքական
18:00
31.08.22
94

ՌԴ-ի և Իրանի հարաբերությունների շուրջ համապարփակ փաստաթղթի վրա աշխատանքն ավարտվում է. Լավրով

Img default alt hy

Ռուսաստանի և Իրանի համագործակցության շուրջ համապարփակ փաստաթղթի վրա աշխատանքը գտնվում է ավարտական փուլում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 31-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ իրանցի պաշտոնակից Հոսեյն Ամիր Աբդոլահիյանի հետ կայացած բանակցություների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«Մենք բավարարված ենք այն բանով, թե ինչպես են զարգանում մեր երկկողմ հարաբերությունները, դրանք դուրս են գալիս նոր որակական մակարդակ, որը կարձանագրվի մեծ միջպետական պայմանագրում, այդ փաստաթղթի վրա աշխատանքն այժմ գտնվում է ավարտական փուլում»,- ասել է նա:

Ինչպես հայտնել Է Լավրովը, Ռուսաստանի և Իրանի առևտրա-տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը պլանավորված Է ՌԴ-ում մինչև ընթացիկ տարվա վերջը: «Գործնական աշխատանքը կատարվում Է առևտրա-տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում, այն պլանավորում Է հերթական նիստն անցկացնել Ռուսաստանում մինչև այս տարվա վերջը»,- ասել Է Լավրովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: