Լրահոս
Տարածաշրջան
14:00
22.08.22
83

ՌԴ ԱԴԾ-ն հաղորդել է երկրում ԻՊ-ականի ձերբակալության մասին, որն ահաբեկչություն էր պլանավորել Հնդկաստանում

Img default alt hy

ՌԴ ԱԴԾ-ն հաղորդել Է երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամի ձերբակալության մասին, որը պլանավորում Էր մեկնել Հնդկաստան և այնտեղ ահաբեկչություն իրականացնել երկրի իշխանության ներկայացուցչի նկատմամբ։

«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը Ռուսաստանի տարածքում հայտնաբերել և ձերբակալել Է «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության («ԻՊ» ՄԱԿ)՝ Կենտրոնասիական տարածաշրջանից սերված անդամի, որը պլանավորել Էր ահաբեկչական գործողություն իրականացնել Հնդկաստանի կառավարող շրջանների ներկայացուցիչներից մեկի նկատմամբ»,- օգոստոսի 22-ին հաղորդել Է ԱԴԾ-ի Հանրային կապերի կենտրոնը (ՀԿԿ):

Հատուկ ծառայությունների տվյալներով՝ ձերբակալվածը 2022 թվականի ապրիլից մինչև հունիս ընկած ժամանակաշրջանում, «գտնվելով Թուրքիայի Հանրապետության տարածքում, «ԻՊ» ՄԱԿ-ի պարագլուխներից մեկի կողմից հավաքագրվել Է որպես մահապարտ»: Ինչպես հաղորդել են ՀԿԿ-ում, «նրա գաղափարախոսական մշակումը հեռավար անցկացվել Է Telegram-ի օգտահաշիվների միջոցով և Ստամբուլում ահաբեկչական կազմակերպության ներկայացուցչի հետ անձնական հանդիպումների ընթացքում: «Արդյունքում ահաբեկիչը հավատարմության երդում Է տվել «ԻՊ» ՄԱԿ-ի ամիրին»,-հավելել են գերատեսչությունում:

ԱԴԾ-ում հայտարարել են, որ ձերբակալվածի առջև խնդիր Է դրվել մեկնել Ռուսաստանի տարածք, ձևակերպել անհրաժեշտ փաստաթղթերը և մեկնել Հնդկաստան՝ ահաբեկչական գործողությունը կատարելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: