Լրահոս
Միջազգային
19:50
29.08.22
103

Ռայիսին հայտարարել Է, որ սեպտեմբերին Նյու Յորքում Բայդենի հետ չի հանդիպի ՄԱԿ-ի ԳԱ-ի հարթակներում

Img default alt hy

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել Է, որ չի հանդիպի ԱՄՆ-ի ղեկավար Ջո Բայդեի հետ սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա (ԳԱ) կատարելիք՝ իր այցի ընթացքում:

«Ես արդեն նախորդ նիստերում պատասխան եմ տվել, որ՝ ոչ: Եվ «ոչ» կասեմ մեկ անգամ ևս,- ասել Է նա օգոստոսի 29-ին կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով հնարավոր հանդիպման մասին հարցին:

-Ոչ մի իմաստ չունի մեր հանդիպումը՝ ո՛չ մեր ժողովրդի, ո՛չ մեր ազգային շահերի համար»: Օգոստոսի 2-ին Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Բահադարի Ջահրոմին հայտնել Է, որ Իրանի նախագահը սեպտեմբերին Նյու Յորք կմեկնի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար, որը տեղի կունենա սեպտեմբերի 20-26-ը: Անցյալ տարի Ռայիսին հայտարարել Էր, որ Նյու Յորք չի ժամանի կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով և միջոցառմանը հանդես Է եկել տեսակապով: Իրանի պատվիրակությունը գլխավորել Է երկրի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: