Լրահոս
Քաղաքական
09:57
14.09.22
86

ՔՊ-ն խորհրդարան է ներկայացրել նախագիծ` առաջարկելով երկարացնել քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած ԱԺ ՔՊ խմբակցության նախաձեռնությամբ փետրվարի 10-ին ձևավորվեց 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով, սակայն այն իրականում պարապուրդի է մատնված և այս ընթացքում ոչինչ չի արել: Բայց իշխանական խմբակը որոշել է դրա գործունեության ժամկետը ևս 6 ամսով երկարաձգել։

ՔՊ-ն երեկ խորհրդարան էր ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկում էր երկարացնել քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը։ Հիշեցնենք, որ հանձնաժողովը կազմված է բացառապես իշխանական պատգամավորներից` Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի կազմից: Ընդդիմությունը բոյկոտել է այս հանձնաժողովի գործունեությունը:

Իսկ քննիչ հանձնաժողովը` Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ, կազմավորումից ի վեր ընդամենը 1-2 նիստ է հրավիրել, դեռ որևէ մեկին «հարցաքննության» կամ պարզաբանումներ ներկայացնելու չեն հրավիրել»։