Լրահոս
Քաղաքական
21:20
14.07.22
143

ՔՊ-ն ընդիմադիրներին մանդատից զրկելու համար ՍԴ չի դիմի

Img default alt hy

ՔՊ-ն ընդիմադիրներին մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան չի դիմի: ԱԺ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։

«Մեր քաղաքական հավատամքի մեջ է մտնում հարգանքը առ ժողովրդի տված քվեն: Մենք հարգում ենք ժողովրդի տված քվեն, և կարծում ենք, որ ընդդիմության այս վարվելակերպը, փիլիսոփայությունը ընտրողների համար պետք է խնդիր լինի և կարծում եմ՝ ժողովրդի այն հատվածը, որը քվե է տվել իրենց, համապատասխան հետևություններ կանի»,- ասել է Ռուբինյանը:

Ռուբինյանը նաև հավելել է. «Եթե ընդդիմությանը թվում է, որ մենք պետք է դիմենք ՍԴ և ԱԺ-ից նրանց փախուստի փրկօղակ նետենք, նրանք սխալվում են, նրանք պետք է գլուխները կախ գան ԱԺ, իրենք պիտի նայեն մեր աչքերի մեջ և չկարողանան կրկնել այն, ինչ ասել են փողոցներում»:

Դիտարկմանը, որ ընդդիմադիրներն ասել են, որ իշխանության օրակարգով ԱԺ չեն գալու, Ռուբինյանը պատասխանել է. «Ես էլ ասում եմ, որ իրենք գլուխները կախ կգան, որ չեկան, կքննարկենք»: