Լրահոս
Իրավական
12:36
13.11.25
931

ՔՊ-ականների հայհոյանքների մեջ գլխավոր դատախազը հանցակազմ չի տեսնում

Img default alt hy

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը անդրադարձել է «Իմնեմնիմի» փոդքաստի վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալությանը:

Վերջիններս ձերբակալվել են Ալեն Սիմոնյանի ներկայացրած հաղորդման հիման վրա, և մեղադրվում են խուլիգանության մեջ: Ժաննա Ալեքսանյանը նկատում է, որ հայհոյելու «հեղինակային իրավունքները» պատկանում են իշխանություններին. 

«Հայհոյելու, փողոցային բառապաշարով խոսելու, վիրավորելու, մարդու վրա թքելու հեղինակային իրավունքը պատկանում է Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին, մյուս ՔՊ-ականներն էլ ունեն նման իրավունք Աժ ամբիոնից իրենց հարազատ բառապաշարով արտահայտվելու։ Բնականաբար, որևէ մեկը չի պատժվել։

Գլխավոր դատախազը հանցակազմ չի տեսնում։ Իսկ եթե մեկ ուրիշը խախտում է վերը նշված անձանց հայհոյելու եղինակային իրավունքը, ապա գրոհում է ԱԱԾ-ն իր բոլոր բացասական հետևանքներով։ Բնական հարց է ծագում, որն է ձեր առավելությունը, ինչու մյուսները չեն կարող հայհոյել։ Հիմա էլ առաջինը վիրավորել է։ Ալեն Սիմոնյանը։ Ով է ստեղծել այս մթնոլորտը՝ հայհոյելու անհավասար պայմանները»,- գրել է Ժաննա Ալեքսանյանը: