Լրահոս
Իրավական
09:20
13.11.25
641

ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի տներում կատարվողի մասին

Img default alt hy

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ, ArmeniaSputnik-ին հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը` պատասխանելով հարցին, թե ինչ է կատարվում «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակների տներում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն։ Ավելի ուշ փաստաբան Ռուբել Մելիքյանը հայտել է, որ «Նարեկ Սամսոնյանին ձերբակալեցին ու տարան քննչական։ Նույնը հավանաբար Վազգենին։ Կարված հոդվածը՝ հին ու բարի խուլիգանություն»։