Լրահոս
Հայաստան
22:53
15.06.22
141

Քերում են պետական խորհրդանիշը երկրի հակառակ կողմում

Այսօր Հայաստանի պետական խորհրդանիշների օրն է: Ավելի քան մեկ ամիս է՝ այդ խորհրդանիշներից մեկը՝ դրոշը, Դիմադրության շարժման մասնակիցները ծածանում են հանրապետության տարբեր հասցեներում: Եռագույնությամբ են տարբերվում շարժման ակցիաները:

Իսկ իշխող քաղաքական թիմի վարքագիծը ամեն անգամ Հայաստանի դրոշը տեսնելիս ցնցում, զարմացնում է փողոց դուրս եկած մարդկանց: ՔՊ-ականներից մեկն անգամ խորհրդարանի ամբիոնից պոկեց «Հայաստան» խմբակցության ղեկավարի ամրացրած դրոշը: