Լրահոս
Հասարակական
17:51
12.11.25
214

Քայլող դիակ են դարձել պայթյունի զոհերի մայրերը. Ստեփանակերտի աղետից տուժածներին կարգավիճակ չեն տալիս

Երկու տարի է՝ սոցիալական որևէ կարգավիճակ չեն կարողանում ստանալ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունից զոհվածների հարազատները: Նրանք որևէ արտոնություն չեն ստանում հիվանդանոցներում, բուհերում, տուն ձեռք բերելու ծրագրերից էլ չեն կարողանում օգտվել: Սրա վերաբերյալ վերջին պաշտոնական արձագանքն այն է, որ կարգավիճակի հարցը քննարկման փուլում է: