Լրահոս
Հայաստան
10:43
15.07.22
159

Քամին վնասներ է հասցրել Երևանի մի շարք շրջաններում

Img default alt hy

Հուլիսի 14-ին՝ ժամը 19։02-ից 20։40-ը, Ճգնաժամային կառավարման ազգային և Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Արաբկիր, Էրեբունի վարչական շրջաններում և Գետափնյա գյուղում վնասվել են շինությունների տանիքների թիթեղյա ծածկերը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։

Փրկարարներն իրականացրել են թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ: