Լրահոս
Իրավական
13:45
24.07.25
252

Քաղաքացին թմրամիջոցի նմանվող զանգվածը թաքցրել էր սննդի տարաներում

Img default alt hy

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով նախապես ստացված տեղեկությունները, զննության են ենթարկել կալանավորված անձ Հ. Ա.-ի համար քաղաքացի Ա. Ղ.-ի կողմից բերված հանձնուքը: Արդյունքում՝ ստվարաթղթե երկու տարաների սննդի միջից հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող, սուր հոտով, դեղնականաչավուն, կասկածելի հեղուկ զանգվածներ՝ լցված պլաստամասսե փոքր տարաների մեջ:

Քաղաքացի Ա. Ղ.-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ  ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: