Լրահոս
Հասարակական
15:12
04.07.22
837

Պառավաքար գյուղի «Թոփերի սար» կոչվող հանդամասում հայտնաբերվել է երեկվանից որոնվող քաղաքացու դին

Img default alt hy

Հուլիսի 4-ին` ժամը 09։30-ին, որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետի օպերատիվ խումբը։

Փրկարարները Պառավաքար գյուղի «Թոփերի սար» կոչվող հանդամասում հայտնաբերել են Ռ․ Բ․-ի (ծնված 1963 թ.) դին։

Հեշեցնենք որ, հուլիսի 3-ին՝ ժամը 10։28-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պառավաքար գյուղի բնակիչներից մեկը դուրս է եկել տանից և չի վերադարձել. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: