Լրահոս
Հասարակական
12:00
26.07.25
474

Փրկարարներն Ազատի ջրամբարի տարածքից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները և քաղաքացիներին

Img default alt hy

Հուլիսի 25-ին՝ ժամը 20:28-ից, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել Ազատի ջրամբարում նավակի շրջվելու (3 քաղաքացի հայտնվել են կղզյակների վրա) և անձրևաջրերում ավտոմեքենաների արգելափակման վերաբերյալ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Փրկարարները Ազատի ջրամբարի տարածքում ձևավորված կղզյակներից անվնաս դուրս են բերել երեք քաղաքացու և արգելափակված երեք ավտոմեքենա։