Լրահոս
Առողջապահական
19:30
02.09.22
83

Պրահայում կկայանա ԵՄ-ի նախարարների հանդիպում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր արտադրողների հետ

Img default alt hy

Եվրամիության երկրների առողջահապության նախարարները սեպտեմբերի 6-ին և 7-ին Պրահայում կհավաքվեն ոչ ֆորմալ հանդիպման, որի ընթացքում կկայանան բանակցություններ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր արտադրող Pfizer - BioNTech և Moderna ընկերությունների ղեկավարության ներկայացուցիչների հետ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 2-ին լրագրողներին հայտնել Է Չեխիայի առողջապահության փոխնախարար Յակուբ Դվորժաչեկը: Փոխնախարարի խոսքով՝ հանդիպմանը հիմնական քննարկումը նվիրված կլինի ԵՄ-ի երկրներին «օմիկրոն» շտամի հաշվառմամբ կորոնավիրուսի դեմ կատարելագործված պատվաստանյութերի մատակարարումների նոր պայմանագրերի նախապատրաստման հարցին: Եվրահանձնաժողովը սույն հարցի քննարկմանը ձեռնամուխ Է եղել հուլիսին:

«Նոր պայմանագրերը պետք Է կազմվեն այնպես, որպեսզի երկրներն ստիպված չլինեն վերացնելու պատվաստանյութերի՝ արդեն իրենց մոտ առկա զգալի պաշաները»,- ասել Է Դվորժաչեկը: Նա հավելել Է, որ նախարարները կքննարկեն ԵՄ-ում ուռուցքաբանական, ինչպես նաև այլ ծանր հիվանդությունների    կանխարգելման և բուժման հարցերը: Հանդիպմանը կքննարկվեն բժշկության ոլորտում Միության երկրների կողմից Ուկրաինային ցույց տրվող օգնության հարցերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: