Լրահոս
Հասարակական
12:58
13.06.25
137

ՊՊԾ աշխատակիցներն, nւժ կիրառելով, լրագրող Վահե Մակարյանին դուրս հանեցին ԱԺ շենքից (Տեսանյութ)

Img default alt hy

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՊՊԾ աշխատակիցներն, ուժ կիրառելով, լրագրող Վահե Մակարյանին դուրս հանեցին ԱԺ շենքից:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արգելել է Մակարյանի մուտքն Ազգային ժողով, սակայն պատգամավորներից մեկը նրան անցաթուղթ էր տվել, որ ներկա լիներ նիստին։

ՊՊԾ աշխատակիցները խնդրեցին, որ լրագրողը դուրս գա ԱԺ շենքից, եթե կամավոր չգնա՝ նրան դուրս կհանեն։

Մինչ լրագրողները ասում էին, որ թույլ չեն տա իրենց գործընկերոջը դուրս հրավիրել, ՊՊԾ աշխատակիցները քարշ տալով դուրս հանեցին լրագրողին ԱԺ շենքից։