Լրահոս
Իրավական
21:10
13.11.25
202

Փոխվել է Սրբազան պայքարի աջակից Տիգրան Գալստյանի խափանման միջոցը. նրա առողջական վիճակը սրվել է

Ահաբեկչության մեղադրանքով արդեն 5 ամիս բանտում գտնվող Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ Գալստանյանի կալանքը այսօր երկարաձգվել է ևս երեք ամսով: Դատավոր Կարեն Ֆարխոյանին ճշմարտանման են թվացել դատախազների պնդումները, թե ազատության մեջ Բագրատ սրբազանը կարող է թաքնվել արդարադատությունից կամ խանգարել քննությանը: 

Դատավորը չի համաձայնել դատախազների նմանատիպ պնդումների հետ Սրբազան  պայքարի աջակից՝ կալանավորված գործարար Տիգրան  Գալստյանի խափանման միջոցը որոշելիս: Կալանքը դատարանը փոխել է վարչական հսկողությամբ և բացակայելու  արգելքով, երբ փաստաբանները ներկայացրել են Գալստյանի էպիկրիզը: