Լրահոս
Միջազգային
18:09
01.09.22
123

Պուտինը չի մասնակցի Գորբաչովի վերջին հրաժեշտի արարողությանը

Վլադիմիր Պուտինը չի մասնակցի ԽՍՀՄ միակ նախագահ Միխայիլ Գորբաչովի վերջին հրաժեշտի արարողությանը։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահ Պուտինը իր հարգանքի տուրքը մատուցել է այսօր առավոտյան՝ այցելելով Մոսկվայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոց, որտեղ մահացել է Գորբաչովը։

Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին՝ Մոսկվայի Սյունազարդ դահլիճում, նույն օրը տեղի կունենա նաև հուղարկավորությունը: