Լրահոս
Տարածաշրջան
11:30
31.08.22
114

Պուտինը ցավակցություններ Է հայտնել Գորբաչովի մահվան կապակցությամբ

Img default alt hy

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորապես ցավակցում Է նախկին խորհրդային առաջնորդ Միխայիլ Գորբաչովի մահվան կապակցությամբ: Օգոստոսի 31-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Վլադիմիր Պուտինը խորապես ցավակցում Է Միխայիլ Գորբաչովի մահվան կապակցությամբ, առավոտյան նա ցավակցական հեռագիր կհղի հարազատներին և մերձավորներին»,- ասել Է Պեսկովը:

ԽՍՀՄ-ի առաջին և միակ նախագահը մահացել Է օգոստոսի 30-ին կյանքի 92-րդ տարում: Պուտինը ՌԴ-ի նախագահի պաշտոնում մի քանի անգամ հանդիպել Է Գորբաչովի հետ, վերջին անգամ նա խորհրդային նախկին առաջնորդին ընդունել Է Նովո Օգարյովոյում 2006 թվականի մարտին՝ քաղաքական գործչի 75-ամյակից հետո հաջորդ օրը: Պետության ղեկավարն ամեն տարի Գորբաչովին շնորհավորանքներ Է հղել ծննդյան օրվա (մարտի 2) առթիվ:

Այս տարի Ռուսաստանի ղեկավարը հեռագրում նշել Է ԽՍՀՄ-ի նախկին ղեկավարի՝ կյանքի հագեցած ուղին և մեծ հեղինակությունը, ինչպես նաև ընդգծել Է նրա ավանդը սոցիալական, բարեգործական ու լուսավորչական ծրագրերի իրականացման և միջազգային հումանիտար համագործակցուցության զարգացման բնագավառում:

Մեկ տարի առաջ, երբ Գորբաչովը նշում Էր 90-ամյա հոբելյանը, Պուտինը ԽՍՀՄ-ի առաջին և վերջին նախագահին հղած շնորհավորանքում, մասնավորապես, գրել Է, որ նա պատկանում Է «այն վառ, արտակարգ մարդկանց, արդիականության ականավոր պետական գործիչների համաստեղությանը, ովքեր նշանակալից ազդեցություն են գործել հայրենական և համաշխարհային պատմության ընթացքի վրա»: