Լրահոս
Միջազգային
21:54
11.11.25
237

Պուտինն ու Տոկաևը կհանդիպեն

Img default alt hy

Ինչպես հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի խոսնակ Ռուսլան Ժելդիբայը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը Կրեմլում կլինի տետ-ա-տետ։

«Կրեմլում տեղի կունենա ոչ ֆորմալ հանդիպումը՝ տետ-ա-տետ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության անունից պաշտոնական ընթրիք կմատուցվի Կասիմ-Ժոմարտ Տոկաևի այցի պատվին»,- նշել է նախագահի մամուլի խոսնակը։

Հիշեցնենք՝ Ղազախստանի նախագահը նոյեմբերի 11-12-ը պետական այցով գտնվում է Ռուսաստանում։ 

Նախատեսվում է, որ Պուտինն ու Տոկաևը կքննարկեն ռուս-ղախազական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր։ 

Մասնավորապես, բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռուս-ղազախական ռազմավարական համագործակցության և քաղաքական, առևտրային, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում գործընկերության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային օրակարգի հիմնական թեմաները։ Ակնկալվում է, որ կստորագրվեն կարևոր երկկողմ փաստաթղթեր։