Լրահոս
Միջազգային
15:50
16.11.25
183

Պուտին-Թրամփ հանդիպումը առայժմ հետաձգվում է. Ուշակով

Img default alt hy

Բուդապեշտում կայանալիք Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովը հետաձգվել է, սակայն դրա անցկացման շուրջ շփումները շարունակվում են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին հայտնել է Ռուսաստանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովը։

«[Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև] հանդիպումը առայժմ հետաձգվում է։ Այս հարցի շուրջ շփումները շարունակվում են», - հայտարարել է Ուշակովը։