Լրահոս
Հասարակական
13:30
12.06.25
96

Պուշկին և Աբովյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes G»-ն և «BMW»-ն

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում Պուշկին և Աբովյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes G» մակնիշի և «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

Դեպքի վայրում վարորդները մեկմեկու էին մեղադրում վթարի համար։