-
Քաղաքական
1 տարի առաջ այս օրը ասված խոսքից հետո մենք արդեն 340.000 հայերով ենք մասնակցում էս ամեն ինչին
17:2117.06.26 -
Աշխարհ
Ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմին տեղափոխող ավտոբուսին
17:0917.06.26 -
Իրավական
Ուղիղ I ԿԸՀ-ն քննում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը
15:4917.06.26 -
Զինված ուժեր
Պաշտոնապես մեկնարկել է հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը
15:4317.06.26 -
Հասարակական
Էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. ԱՆ
15:1817.06.26 -
Հասարակական
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով
15:0917.06.26 -
Հասարակական
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
14:3417.06.26 -
Տարածաշրջան
Թուրքիայի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ
14:1517.06.26 -
Հասարակական
Գագարինում բացվել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին նվիրված պուրակ
13:5617.06.26 -
Հասարակական
Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց (Տեսանյութ)
13:3717.06.26 -
Հասարակական
Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը
13:0817.06.26 -
Հասարակական
Գետն ընկած 7-ամյա աղջնակի մարմինը գտել են. նրա 13-ամյա քրոջը դեռ որոնում են
12:5617.06.26 -
Քաղաքական
Առաջարկում ենք ՀՀ վտանգված ապագայով մտահոգ բոլոր ուժերին ձևավորել ընդհանուր օրակարգ․ հայտարարություն
12:1617.06.26 -
Քաղաքական
Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ Սասունյան
11:4117.06.26 -
Հասարակական
Վանդալի՞զմ, թե՞ նոր կարգեր՝ Երևանում. հերոսների նկարներն անհետանում են շենքերի պատերից
10:3017.06.26 -
Մամուլի տեսություն
ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետածի գործով ընդդիմադիրի են հարցաքննել. ՔՊ-ն ստվերում է. «Ժողովուրդ»
10:0617.06.26 -
Մամուլի տեսություն
Կադրային փոփոխություններ են սպասվում մարզպետաց աշխարհում. «Իրավունք»
10:0117.06.26 -
Մամուլի տեսություն
Քաոսային իրավիճակ. հայ վարորդներն անելանելի վիճակում են․ «Հրապարակ»
09:5217.06.26 -
Մամուլի տեսություն
129 կուսակցություն՝ 2,9 մլն. բնակչության համար. ո՞ւմ են ներկայացնում քաղաքական բանակները. «Ժողովուրդ»
09:3917.06.26 -
Աշխարհ
Էստոնիայում հինգ երեխա է վարակվել սալմոնելոզով ուկրաինական լապշայի պատճառով․ ԶԼՄ
23:4516.06.26 -
Միջազգային
Իրանը սպառնացել է կոշտ պատասխանով, եթե Իսրայելը շարունակի խախտել Լիբանանում հրադադարը
23:3016.06.26 -
Հասարակական
1 զոհ․ 4 վիրավոր․ Արարատի մարզում բախվել են են իրանական համարանիշներով բեռնատարը և «Mercedes»-ը
22:3616.06.26 -
Միջազգային
Իրանի հետ համաձայնագիրն արդեն իսկ դրական ազդեցություն է ունեցել նավթի շուկայի և բաժնետոմսերի վրա․ Մերց
22:3016.06.26 -
Հասարակական
Տանջվում ենք, հետո քոռ ու փոշման նստում. ռուսական շուկայից զրկված հայ գյուղացին ապրելու խնդիր ունի
22:1516.06.26 -
Հասարակական
7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները օրվա մթության պատճառով դադարեցվել են․ այն կվերսկսվի վաղը
22:0016.06.26 -
Քաղաքական
«Հայաստան» դաշինքը ԵԱՀԿ դիտորդներին է ներկայացրել հետընտրական խախտումների վերաբերյալ գնահատականներ
21:4616.06.26 -
Միջազգային
Բրիջիտ Մակրոնն իր ամուսնու փոխարեն արժանացավ Թրամփի ամուր ձեռքսեղմմանը․ Ֆիլիպո
21:2516.06.26 -
Քաղաքական
Մահացած ծնված երեխա է TRIPP-ը. ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մշուշոտ է դարձնում Թրամփի ուղու ճակատագիրը
21:1516.06.26 -
Միջազգային
Լա Մանշում ռուսական ֆրեգատը նախազգուշական կրակոցներ է արձակել. Մեծ Բրիտանիան հետաքննում է դեպքը
21:0916.06.26 -
Հայաստան
Ոտնահարվել է ավելի քան 3000 քաղաքացու ընտրական իրավունքը. Նուբարաշենում ուզո՞ւմ են վերաքվեարկել
21:0016.06.26 -
Քաղաքական
Նոր քրեական գործի մասին որևէ տեղեկություն չունի Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը
20:3816.06.26 -
Հասարակական
Քանաքեռավանում 41-ամյա վարորդը «Mercedes» մակնիշի բեռնատարով բախվել է քարե պարսպին և գազատար խողովակներին
20:1916.06.26 -
Քաղաքական
Իսկ Դիլիջանը դարձել է մի քաղաք, որտեղ կարող ես հանդիպել Հաջիևին. Տիգրան Քոչարյան
20:1516.06.26 -
Տնտեսական
Ռիսկային շրջան է մտել Հայաստանի տնտեսությունը. վտանգավոր գնանկման ու դրամի արժեզրկման վտանգ կա
20:0016.06.26 -
Հասարակական
Մահաբեր խողովակի վրայով են փորձել անցնել փոքրիկ աղջիկները. ցնցող մանրամասներ
19:3316.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա Բյուրգենշտոկում․ Շվեյցարիայի ԱԳՆ
19:1516.06.26 -
Քաղաքական
Խայտառակություն. աղմկոտ առաջարկ կամ «իշխանությունն է որոշելու ընտրությունների մասնակիցներին»
19:0016.06.26 -
Հասարակական
Վթար՝ Շիրակի մարզում. «BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհից և հայտնվել դաշտում
18:4716.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Սկանդալային գրությունը նախարարությունում է. ընդդիմադիր դաշտը մաքրելու փո՞րձ
18:3016.06.26 -
Իրավական
Բացահայտվել է մայրաքաղաքում տեղի ունեցած գողության դեպքը. կասկածյալը 21-ամյա երիտասարդ է
17:3516.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը կանխել է Սպիտակ տան վրա հարձակվելու համակարգված ահաբեկչական դավադրություն․ Վենս
17:2516.06.26 -
Միջազգային
Իրանը դիմակայել է լուրջ հարվածների, ինչի շնորհիվ Թեհրանին հաջողվել է ԱՄՆ-ին ծնկի բերել․ Ynet
17:1316.06.26 -
Հայաստան
Անկլավները Հայաստանում. ամենամեծ անկլավ դարձած պատմական Վերին Ոսկեպարը. «Հետք»
17:0516.06.26 -
Քաղաքական
ՀՀ տնտեսությունը զոհաբերվում է ներքաղաքական և աշխարհաքաղաքական կոնյուկտուրային. քաղաքագետ
16:4016.06.26 -
Միջազգային
Հարվածներ՝ Մոսկվային. G7-ը Ֆրանսիայում քննարկում է «Ուկրաինայում խաղաղության կառուցումը»
16:3316.06.26 -
Տարածաշրջան
Թուրքիայի ԱԳ նախարարը անդրադարձել է հայ-ադրբեջանական կարգավորման հեռանկարներին
16:2516.06.26 -
Միջազգային
Թուրքիան պատրաստ է միջնորդել ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլում. Հաքան Ֆիդան
16:0816.06.26 -
Միջազգային
Իրանական ակտիվների ապասառեցում․ Քաթարը մանրամասներ է հայտնել բանակցություններից
15:3816.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Ադրբեջանի հետ «խաղաղությունը» տնտեսական խթան է համարում Փաշինյանը
15:3016.06.26 -
Քաղաքական
TRIPP նախագիծը հարցականի տակ է, իսկ իշխանության քաղաքականությունը՝ անհեռատես․ Նարեկ Մանթաշյան
15:0016.06.26 -
Իրավական
Ենթադրում եմ՝ եղել է. ոստիկանի կցկտուր պատասխանները՝ Լևոն Քոչարյանի հարցերին
14:5016.06.26 -
Միջազգային
ԵԽ նախագահը պահանջում է ստուգել եվրապատգամավոր Կարտայզերին՝ ՌԴ-ի հետ շփումների պատճառով․ Politico
14:4516.06.26 -
Միջազգային
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին քննարկել են ուկրաինական կարգավորման հարցը․ ԶԼՄ
14:1616.06.26 -
Իրավական
Փամբակ գետն ընկած երկու երեխաների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. 24News
14:0916.06.26 -
Հասարակական
Մամա ջան, օգնի՛ր. նոր մանրամասներ՝ գետն ընկած փոքրիկ աղջիկների որոնումներից
13:2616.06.26 -
Միջազգային
Մակրոնը Զելենսկուն խոստացել է օգնել G7-ի շրջանակներում հանդիպումներ կազմակերպելու հարցում․ Euronews
13:1916.06.26 -
Քաղաքական
ՔՊ-ի ԿԸՀ-ն ապացուցեց՝ կարևորը ոչ թե ընտրողն է, այլ արդյունքները հաշվողը․ Արա Պողոսյան
13:0016.06.26 -
Քաղաքական
Հայաստանի ադրբեջանացումը սկսվում է քաղաքական համակարգի ադրբեջանացումից․ Զուրաբյան
12:2316.06.26 -
Միջազգային
Ռազմական գործողությունների դադարեցումը Իրան-ԱՄՆ հուշագրի ամենակարևոր մասն է․ Արաղչի
12:1616.06.26 -
Միջազգային
Հորմուզի նեղուցում նավարկության վերականգնման համար շաբաթներ կպահանջվեն․ FT
12:0716.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլը կմեկնարկի հուշագրի ստորագրումից հետո․ Արաղչի
12:0016.06.26 -
Հասարակական
Փամբակ գետում վաղ առավոտից վերսկսել են երեկվանից որոնվող 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները
10:1916.06.26 -
Մամուլի տեսություն
Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ»
09:5916.06.26 -
Մամուլի տեսություն
Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»
09:5016.06.26 -
Մամուլի տեսություն
Դանիել Իոաննիսյանն ու «Անկախ դիտորդը» դատարանում են՝ ընդդեմ Աննա Հակոբյանի. «Ժողովուրդ»
09:4716.06.26 -
Մամուլի տեսություն
Գյուղացին՝ իշխանական սին խոստումների պատանդ. եվրոպական «դրախտն» ու իրականության դառնությունը. «Փաստ»
09:2516.06.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ»
09:2016.06.26 -
Միջազգային
Իրան-ԱՄՆ համաձայնագրի գլխավոր սպառնալիքը. Իսրայելը կենթարկվի՞ Թրամփի որոշմանը
23:5415.06.26 -
Հասարակական
Շոկի մեջ են քաղաքացիները սպասվող թանկացումներից. սոցիալական բողոք է հասունանում
23:3915.06.26 -
Քաղաքական
Բաքվի «շնորհավորանքը». Հաջիևին Դիլիջան ուղարկելուց հետո Ալիևն էլի խոսում է «Զանգեզուրի միջանցքից»
23:2615.06.26 -
Քաղաքական
Իշխանությունը լեգիտիմ չէ. 6 ուժերի հայտարարությունը և ընդդիմության հետագա քայլերը
22:4715.06.26 -
Իրավական
Ձերբակալված կա օրգովցի 12-ամյա երեխայի օրգանիզմում թմրանյութ հայտնաբերելու գործով
22:0915.06.26 -
Հասարակական
Գետն ընկած 13-ամյա աղջկան տեսնող է եղել. երկու քույրերին դեռ որոնում են Փամբակի ջրերում
21:4215.06.26 -
Զինված ուժեր
Հունիսի 17-25-ը Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» զnրավարժությունը․ ՊՆ
21:3015.06.26 -
Քաղաքական
Կես միլիոն քաղաքացի կաշառակե՞ր է. ընտրակաշառքի գործերով դատարանը դեռ ոչ մեկին մեղավոր չի ճանաչել
21:1815.06.26 -
Հասարակական
Դաժան ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է․ կա մեկ կալանավորված. News.am
21:1015.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Սկանդալներ՝ հետընտրական Հայաստանում. քաղաքական ճգնաժամի վտանգը մեծանում է
20:3015.06.26 -
Քաղաքական
Հատուկ պահպանվող տարածքից տեսանյութն ինչպե՞ս է հայտնվում փաշինյանական ալիքում. պարզ հարցեր՝ ԱԱԾ-ին
20:1715.06.26 -
Հասարակական
ԿԸՀ-ի որոշումը խնդրահարույց է ընտրական օրենսդրության և վստահության տեսանկյունից. «Ականատես»
20:0915.06.26 -
Հասարակական
Վտանգավոր նախադեպ է ստեղծվում ԿԸՀ սկանդալային որոշումից հետո. իրավական գնահատականներ
19:5815.06.26 -
Հասարակական
Հայտնաբերվել է 476 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19:4615.06.26 -
Տնտեսական
Թանկացումն անխուսափելի է դառնում. շղթայական գնաճ է առաջացնելու ակցիզային հարկի բարձրացումը
19:0015.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Երեխա է գետն ընկել. Փամբակում որոնում են 7 և 13 տարեկան քույրերի
18:3015.06.26 -
Հայաստան
Շրջանառության մեջ է դրվում Ալեք Մանուկյանի ծննդյան 125-ամյակին նվիրված հուշադրամ
17:1215.06.26 -
Իրավական
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում
16:3415.06.26 -
Քաղաքական
Նարեկ Կարապետյանի ելքն արգելող որոշում քննչական մարմինները չեն կայացրել. «Փաստինֆո»
16:3315.06.26 -
Հասարակական
Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը
16:0515.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը
15:5315.06.26 -
Հասարակական
Կոտայքում աղբատարը բախվել է կայանված «Lincoln»-ին, վերջինը հայտնվել է ծառերի մեջ․ կան վիրավորներ
15:4515.06.26 -
Քաղաքական
Երևանը սխալ թույլ կտա, եթե կողմնորոշվի դեպի «Արևմուտքի օգնությունը». Նարիշկին
15:3915.06.26 -
Տարածաշրջան
Իրանը 60 օրով անվճար կդարձնի անցումը Հորմուզի նեղուցով. ԱՄՆ-ն համաձայնել է նոր կարգին
15:2015.06.26 -
Հասարակական
ՀՊՏՀ-ի Գյումրու մասնաճյուղի աշխատակազմը բոյկոտ է հայտարարել. դեմ են նոր տնօրենի նշանակմանը
14:5815.06.26 -
Հասարակական
Կապանում դեղնանարնջագույն գունավորմամբ ջրերի հոսքի դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ. ԲԸՏՄ
14:1115.06.26 -
Հասարակական
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց կազմակերպել Բաքու
13:1215.06.26 -
Հասարակական
Սարգիս Ստեփանյանը ստացել է Գլենդելի հրշեջ վարչության «Պատվո հուշադրամ» (տեսանյութ)
12:4515.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Ալիևը «գոտեպնդում է» Փաշինյանին. ինչո՞ւ էր Հայաստան գործուղվել Հաջիևը
12:3015.06.26 -
Քաղաքական
ՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ
12:1515.06.26 -
Հասարակական
Քաղաքապետարանը հրապարակել է Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով առաջարկվող ուղեգծերը
12:0215.06.26
Պետության միջամտությունը Հայոց եկեղեցու գործերին՝ միջազգային իրավունքի լույսի ներքո․ զեկույց
Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը ներկայացրել է հանրության ուշադրությանն իր հրապարակային զեկույցը՝ «Պետության միջամտությունը Հայոց եկեղեցու գործերին՝ միջազգային իրավունքի լույսի ներքո»:
Զեկույցը վերլուծում է Հայաստանի իշխանությունների վերջին գործողությունները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ և գնահատում դրանց համապատասխանությունը միջազգային և սահմանադրական պարտավորություններին։
Զեկույցը պարզորոշ ցույց է տալիս, որ եկեղեցու ներքին գործերին կառավարության ցանկացած միջամտություն հակասում է ինչպես ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի հիմնարար փաստաթղթերին, այնպես էլ ՀՀ Սահմանադրության 17-րդ և 18-րդ հոդվածներին, ու ստեղծում է վտանգավոր նախադեպ Հայաստանի պետականության համար։
Ներկայացնում ենք զեկույցն ամբողջությամբ:
ԶԵԿՈՒՅՑ
«Պետության միջամտությունը Հայոց եկեղեցու գործերին՝ միջազգային իրավունքի լույսի ներքո»
Ներածություն
Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (ՀԱԵ) միջև ծագած բախումը մտահոգիչ նոր սրացում է ապրում։ Վարչապետը ոչ միայն հրապարակավ մեղադրեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին եկեղեցական կանոնները խախտելու մեջ (մասնավորապես՝ պնդելով, թե վերջինս խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի), այլ նաև պահանջեց նրա անհապաղ հրաժարականը։
Փաշինյանը հայտարարել է, որ «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է ընտրի նոր կաթողիկոս, ում բարոյական վարքագիծը կհաստատվի ու կվերահաստատվի նախքան ընտրությունը»՝ ավելացնելով, որ «վերադարձրել ենք կառավարությունը ժողովրդին, այժմ պետք է եկեղեցին ևս վերադարձնենք ժողովրդին»։ Այս հայտարարություններին զուգահեռ վարչապետը նախաձեռնել է քայլեր նոր կաթողիկոսի «ընտրության» կազմակերպման համար. մասնավորապես, նա սոցիալական ցանցերում ազդարարել է, որ ստեղծում է հատուկ «համակարգող խումբ»՝ կաթողիկոսարանի «ազատագրման» և կաթողիկոսի նոր ընտրության գործընթացն կազմակերպելու համար։ Փաշինյանը նույնիսկ հրապարակել է այդ խմբի անդամների համար սեփական չափանիշները (Աստծուն անշեղ հավատ, Աստվածաշունչն ամբողջությամբ կարդացած լինել, վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ պահք պահել, ամենօրյա աղոթք, իսկ եթե անդամը հոգևորական է՝ անպայման պահած լինի կուսակրոնության ուխտը) և հայտարարել, որ անձամբ կնշանակի խմբի առաջին 10 անդամներին։ Հիշեցնենք, որ ըստ Հայաստանի Սահմանադրության 17-րդ հոդվածի՝ կրոնական կազմակերպությունները պետությունից անջատ են և պետությունն իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին գործերին կամ ղեկավարության ընտրության կարգին։
Այնուհանդերձ, բարձրաստիճան պաշտոնյաների ուղղակի ներգրավմամբ տեղի ունեցող այս գործընթացը կոպտորեն անտեսում է սահմանադրական կարգը՝ ստեղծելով վտանգավոր նախադեպ, երբ աշխարհիկ իշխանությունը փորձում է թելադրել կրոնական կառույցի բարձրագույն առաջնորդի ընտրությունը։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս են նման զարգացումները դիտարկվում միջազգային իրավունքի տեսանկյունից և համատեղելի՞ են արդյոք Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների հետ։ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը ներկայացնում է իր քաղաքական-իրավական զեկույցը այդ թեմայի շուրջ՝ հենվելով միջազգային չափանիշների, նախադեպերի և հեղինակավոր աղբյուրների վրա։
Միջազգային իրավունքի տեսակետը՝ միջամտություն կրոնական ազատությանը
Միջազգային իրավունքի համաձայն՝ կառավարության ներկայացուցիչների կողմից եկեղեցու ներքին գործերին որևէ ձևով խառնվելը միանշանակ համարվում է կրոնական ազատության խախտում և միջամտություն։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 18-րդ հոդվածը, ինչպես նաև 1966 թ. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի (ՔՔԻՄԴ) 18-րդ հոդվածը երաշխավորում են յուրաքանչյուր անձի խղճի, մտածողության և կրոնի ազատությունը։ Այս հիմնարար իրավունքը ներառում է ոչ միայն անձի ազատությունն ընտրելու կամ փոխելու իր հավատքը, այլև կրոնական հավատացյալների՝ համայնքով իրենց հավատքն ապրելու և կրոնական կազմակերպություններում ինքնավար գործելու իրավունքը։ Ուստի, պետության ցանկացած միջամտություն, որը խաթարում է եկեղեցական համայնքի ինքնուրույնությունը, դիտվում է որպես կրոնի ազատության սահմանափակում։
Այս տեսակետը ամրապնդված է նաև Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 9-րդ հոդվածով և այդ հոդվածի շուրջ ձևավորված հարուստ նախադեպային իրավունքով։ Մասնավորապես, Եվրոպական դատարանը բազմիցս ընդգծել է, որ կրոնական համայնքների ինքնավար գոյությունն անկյունաքարային նշանակություն ունի ժողովրդավարական բազմակարծիկ հասարակության համար։ Դեռևս 2000 թ. ՄԻԵԴ գերագույն պալատի կայացրած որոշումներից մեկում (Հասանն ու Չաուշն ընդդեմ Բուլղարիայի գործը) արձանագրվել է. «Կրոնական համայնքների ինքնավար գոյությունն անփոխարինելի է ժողովրդավարական հասարակության մեջ բազմակարծության ապահովման համար և գտնվում է Կոնվենցիայի 9-րդ հոդվածով պաշտպանվող արժեքների էության կենտրոնում»։ Այլ կերպ ասած, հավատացյալների իրավունքները ներառում են սպասումը, որ իրենց կրոնական համայնքը կկարողանա գործել խաղաղությամբ՝ զերծ պետության կամայական միջամտություններից։ Նույն որոշման մեջ դատարանը հստակեցրել է, որ պետությունը որևէ դիսկրետություն չունի որոշելու, թե որ կրոնական համոզմունքներն են «ճիշտ» կամ ինչ ձևով պետք է դրսևորվի հավատքը. «Կոնվենցիայով պաշտպանված կրոնի ազատությունը, բացառությամբ իսպառ արտակարգ դեպքերի, բացառում է պետության կողմից որևէ հայեցողություն՝ որոշելու, թե կրոնական հավատալիքները կամ դրանց արտահայտման միջոցները օրինական են, թե ոչ»։ Հետևաբար, իշխանության գործողությունները, որոնց նպատակն է կրոնական բաժանված համայնքում որևէ առաջնորդի աջակցել կամ համայնքին պարտադրել մեկ միասնական առաջնորդ իրենց կամքին հակառակ, Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտմամբ միջամտություն են համարվում հավատքի ազատության մեջ։
Այսպիսով, երբ երկրի վարչապետը կամ այլ պաշտոնյաներ նախաձեռնություն են ցուցաբերում փոխելու եկեղեցու առաջնորդին, «ազատագրելու» կաթողիկոսարանը կամ այլ կերպ կառավարելու եկեղեցու ներքին գործընթացները, սա դիտվում է որպես մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում՝ հակասելով ինչպես ազգային սահմանադրական նորմերին, այնպես էլ միջազգային մարդու իրավունքների չափանիշներին։ Միջազգային իրավական ընդհանուր մոտեցումն է, որ կրոնական կազմակերպությունների ներքին ինքնակառավարումը պետք է հարգվի պետության կողմից, և ցանկացած միջամտություն՝ առանց խիստ արդարացման, անընդունելի է։
Այդ տեսակետը կիսում են նաև իրավունքների պաշտպանության առաջատար կազմակերպությունները։ Օրինակ՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հատուկ բանաձևերում պետություններին հորդորվում է ապահովել կրոնի և հավատքի ազատության լիարժեք իրականացումը բոլորի համար և զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է խոչընդոտել կրոնական համայնքների ինքնավարությունը։
Հայաստանյան վերջին իրադարձությունների համատեքստում կառավարության քայլերը հենց նման արգելված միջամտության օրինակ են հանդիսանում։ Վարչապետի կողմից հրապարակված ուղերձները, որտեղ նա կոչ է անում «ազատագրել» Հայ Եկեղեցու առաջնորդարանի նստավայրը «հակաքրիստոնեական ու անբարոյական խմբից» և հայտարարում է, թե անձամբ կղեկավարի այդ գործընթացը, ինչպես նաև իրավապահների ներխուժումը սրբավայրեր և հոգևորականների բռնի կալանումը հունիսի 27-ին, ըստ միջազգային չափանիշների, հավասարեցվում են կրոնական գործունեության ազատության հանդեպ անթույլատրելի ճնշման։
Կրոնի ազատության խախտման այս գնահատականը հաստատվում է նաև իրավական փորձագետների և դիտորդների կողմից։ Եվրոպական մարդու իրավունքների դատարանի նախադեպերը (Hasan and Chaush, Holy Synod of BOC v. Bulgaria, Metropolitan Church of Bessarabia v. Moldova և այլն) միանշանակ մատնանշում են, որ պետությունը պարտավոր է խստիվ պահպանել չեզոքությունը և չի կարող կառավարել կամ վերահսկել, թե ով պետք է լինի որևէ եկեղեցու առաջնորդը։ Նման միջամտությունները ոչ միայն իրավական առումով են անթույլատրելի, այլև խարխլում են հասարակության բազմակարծությունն ու խաղաղ համակեցությունը։ Ինչպես նշում է մեկնաբան Ռիչարդ Գիրագոսյանը, ներկա կոնֆլիկտը վտանգավոր է նրանով, որ կարող է ընկալվել ոչ թե պարզապես իշխանության և հոգևոր առաջնորդի «անձնական բախում», այլ որպես պետական իշխանության հակամարտություն ամբողջ եկեղեցու դեմ, ինչը խորապես պառակտում է հասարակությանը։ Շատ հավատացյալների համար «եկեղեցու վրա հարձակվելը նույնն է, ինչ հարձակվել յուրաքանչյուր հայի վրա», և հենց այս տեսանկյունից էլ միջազգային իրավունքն աներկբա կանգնած է կրոնական կազմակերպությունների կողքին՝ դատապարտելով դրանց հանդեպ ճնշման բոլոր ձևերը։
Պետության կողմից ոչ լեգիտիմ միջամտություն եկեղեցու գործերին
Նկատի ունենալով վերոհիշյալ նորմերը՝ Հայաստանի իշխանությունների գործողությունները կարելի է բնութագրել որպես ոչ լեգիտիմ միջամտություն ՀԱԵ-ի ներքին գործերին՝ հակասահամանադրական և հակամիջազգային իրավական բնույթի։
Հայաստանն ունի աշխարհիկ պետության կարգավիճակ՝ ամրագրված Սահմանադրությամբ, և դա նշանակում է, որ հանրային իշխանությունը չպետք է որևէ միջամտություն ցուցաբերի Առաքելական Եկեղեցու գործերին։ Հայաստանի Սահմանադրության 17-րդ հոդվածը հստակ սահմանում է եկեղեցու և պետության տարանջատվածությունը, իսկ 18-րդ հոդվածով ճանաչվում է Հայ Առաքելական Եկեղեցու` որպես ազգային եկեղեցու, բացառիկ առաքելությունը Հայ ժողովրդի հոգևոր կյանքում ու ազգային ինքնության պահպանման գործում։ Հետևաբար, պետության բարձրագույն պաշտոնյաների գործողությունները, որոնք ուղեկցվում են կաթողիկոսի դեմ արշավով, նոր ընտրության նախաձեռնություններով և ուժային միջամտություններով, հակասում են ոչ միայն միջազգային պարտավորություններին, այլև հենց երկրի Սահմանադրության տառին և ոգուն։ Հենց այս մասին է ահազանգում Եկեղեցու գերագույն ղեկավարությունը. Գերագույն հոգևոր խորհուրդը պաշտոնական հայտարարությամբ արձագանքել է, որ վարչապետի գործողությունները «անցնում են օրինականության և բարոյականության կարմիր գծերը» և բացահայտ քաղաքական շարժառիթներ ունեն։ Հայոց եկեղեցին իր բոլոր թեմերով (ներառյալ Սփյուռքի թեմերը) հանդես է եկել գրավոր հայտարարություններով՝ դատապարտելով վարչապետի միջամտությունն իր ներքին գործերին։
Միջազգային իրավունքը ճանաչում է, որ պետությունը պարտավոր է պահպանել չեզոքություն ու հավասարություն կրոնական հարցերում։ Սա նշանակում է, որ պետական որևէ մարմին կամ պաշտոնյա չի կարող իրավաչափ նպատակի բացակայության պայմաններում ներգործել եկեղեցու կառավարման վրա։ Օրինակ՝ 1992 թ. ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտից ի վեր, ինչպես նաև Վիեննայի 1989 թ. հանդիպման փաստաթղթով, մասնակից պետությունները պարտավորվել են հարգել կրոնական կազմակերպությունների իրավունքը կազմակերպվել իրենց սեփական հաստատական կառուցվածքին համապատասխան և ընտրել, նշանակել կամ փոխարինել իրենց ծառայողական անձնակազմին իրենց իսկ չափանիշներով։
Պաշտոնատար անձանց կողմից կատարվող այս քայլերն ակնհայտորեն չեն բխում որևէ վավեր իրավաչափ նպատակից, ինչը հնարավորություն չէր էլ տա դրանք արդարացնելու կրոնական ազատության սահմանափակման չափանիշներով։
Միջազգային իրավունքով ճանաչված միակ թույլատրելի սահմանափակումները կրոնի արտահայտման ազատության վրա կարող են լինել, օրինակ, հասարակական անվտանգության, կարգի, առողջության, բարքերի կամ այլոց իրավունքների պաշտպանության անհրաժեշտությամբ պայմանավորված դեպքերը (տես ՔՔԻՄԴ 18-րդ հոդվ. 3-րդ մաս)։ Ներկա պարագայում, սակայն, նման ոչ մի հանգամանք չկա. հակառակը, իշխանության գործողությունները դրսևորվում են պետական ռեսուրսների չարաշահմամբ քաղաքական հաշվեհարդար տեսնելու նպատակով։
Վարչապետի ու նրա մերձավորների բառապաշարը՝ լի վիրավորական արտահայտություններով (երբ եկեղեցականներին անվանում են «սևազգեստ մոլագարներ», «հայրենիքի դավաճաններ», «կեղծավորներ» և ավելի գռեհիկ արտահայտություններով), ինչպես նաև ուժի կիրառման սպառնալիքները, խաթարում են հասարակության հանդարտությունը և բորբոքում ատելություն հավատացյալների նկատմամբ։ Նման վարքագիծը հիշեցնում է պատմական մութ էջեր. ինչպես նշել են մի շարք վերլուծաբաններ, Հայաստանի ներկայիս ղեկավարության հակաեկեղեցական հռետորաբանությունն ու քայլերը աննախադեպ են վերջին հարյուրամյակում՝ համեմատելի լինելով միայն բոլշևիկյան իշխանության վաղ տարիների հակակղերական հալածանքների հետ։ Հայրենական և արտասահմանյան փորձագետները նախազգուշացնում են, որ սա ճգնաժամ է, որտեղ իշխանությունը վտանգավոր կերպով հեղեղում է եկեղեցու տարածքը՝ սպառնալով վերջինիս գոյությունը առանց պետական միջամտության։ Չարաբաստիկ կերպով, այս իրավիճակում «հայկական պետությունը ինքն է դարձել հարձակվող կողմը իր իսկ ազգային եկեղեցու նկատմամբ»։
Իրավական մասնագիտական տեսանկյունից նաև կարևոր է ընդգծել, որ եկեղեցական կանոնակարգերի հարցերը, օրինակ՝ կաթողիկոսի ընտրման կանոնները կամ նրա կողմից պահվող ուխտերը, համարվում են եկեղեցու ներքին գործ։ Կաթողիկոսի կուսակրոն լինելու պահանջը, նրա վարքագծի գնահատականը և ընդհանրապես եկեղեցու առաջնորդի նկատմամբ կարգապահական միջոցների կիրառումը պետք է որոշվի եկեղեցու ներսում, ոչ թե կառավարության կողմից։ Ինչպես նկատում է լրագրող-վերլուծաբան Հարութ Սասունյանը, «կաթողիկոսի կուսակրոնության հարցը եկեղեցու ներքին խնդիրն է, որը վարչապետի գործը չէ»։ Ավելին, Փաշինյանի նախաձեռնած «Համակարգող խումբը» որևէ իրավական լեգիտիմություն չունի. ոչ ազգայնորեն և ոչ միջազգային իրավունքի որևիցե ակտով չի նախատեսվում, որ երկրի գործադիր ղեկավարը կարող է ստեղծել մի մարմին՝ ղեկավարվող անձամբ իր կողմից, որն զբաղվի եկեղեցու առաջնորդի ընտրության «կազմակերպմամբ»։ Նման քայլը կանխորոշված է ձախողման և դատապարտման, քանզի բացահայտ ոտնահարում է ինչպես իրավունքի գերակայության, այնպես էլ ժողովրդավարական բաժանարարության սկզբունքները։ Այդպիսի «գրավումը» (ինչպես որակվեց որոշ մեկնաբանների կողմից՝ «եկեղեցու ռեյդերյան զավթում»), վտանգում է նաև պետականությանը, որովհետև խաթարում է հասարակության կարևոր ինստիտուտներից մեկի հանդեպ վստահությունը և կարող է առաջացնել զանգվածային հակազդեցություն։
Ամփոփելով, կարելի է ասել, որ Հայաստանի կառավարության՝ կաթողիկոսին հեռացնելու, եկեղեցու կառույցը «վերակազմակերպելու» ծրագիրը օրինաչափության որևէ չափանիշի մեջ չտեղավորվող, ոչ լեգիտիմ և դատապարտելի միջամտություն է կրոնական կազմակերպության գործերին։ Միջազգային և ներքին իրավական չափանիշներով, պետություն-եկեղեցի հարաբերություններում պետությունը չպետք է գերազանցի իր լիազորությունները և բռնակիրը դառնա. պետական ինստիտուտների դերը կրոնական ազատությունը պաշտպանելն է, այլ ոչ թե՝ ճնշելը։ Եվ հատկապես ժողովրդավարական պետությունում ոչ ոք կանգնած չէ օրենքից վեր, այդ թվում՝ վարչապետը. պետական պաշտոնյայի անձնական քաղաքական նպատակները չեն կարող արդարացնել եկեղեցու դեմ կիրառվող ճնշումները, որոնք ոտնահարում են հազարավոր հավատացյալների խղճի և դավանանքի իրավունքը։
Միջազգային արձագանքը և Հայաստանի պարտավորությունները
Իրավունքի նորմերի նման կոպիտ խախտումները պարտավորեցնում են միջազգային հանրությանը արձագանքել։ Ըստ 1993 թ. Վիեննայի հռչակագրի, ցանկացած երկրի մեջ մարդու հիմնարար իրավունքների զանգվածային խախտումները այլ երկրների ու միջազգային կազմակերպությունների իրավազոր մտահոգության առարկան են (միջազգային հանրությունը պարտավոր է չանտեսել դրանք)։ Մասնավորապես, Վիեննայի հռչակագրի 1-ին մասի 4-րդ կետով ամրագրված է, որ մարդու իրավունքների պաշտպանությունն ու առաջմղումը համաշխարհային համայնքի օրինավոր մտահոգությունների շրջանակում է, այլ ոչ միայն տվյալ երկրի ներքին գործը։
Հետևաբար, երբ Հայաստանում ի հայտ են գալիս խղճի, կրոնի և դավանանքի ազատության զանգվածային խախտումներ, միջազգային գործընկերները ստանձնած են արձագանքել և անուղղակի ձևերով նպաստել իրավիճակի շտկմանը։
Արդեն կան նման արձագանքներ։ Հայաստանը, հանդիսանալով ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ-ի անդամ, կրում է պարտավորություններ պաշտպանելու կրոնական ազատությունները և չթուլացնելու ժողովրդավարական ինստիտուտները։ Վերջին զարգացումների կապակցությամբ մի խումբ հայաստանյան հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպաններ ու ընդդիմադիր քաղաքական ուժեր համատեղ նամակ-դիմում են հղել միջազգային կազմակերպություններին (ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդ, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար և այլք)՝ ահազանգելով «կրոնական ազատության համակարգված խախտման» մասին Հայաստանում։ Նամակում մանրամասն ներկայացվել է, թե ինչպես է կառավարության վարքագիծը խախտում ոչ միայն ՀՀ Սահմանադրությունը, այլև երկրի կողմից ստորագրված կարևորագույն միջազգային փաստաթղթերը՝ ՄԻԵԿ 9-րդ հոդված, ՔՔԻՄԴ 18-րդ հոդված և մի շարք այլ պարտավորություններ։ Նամակի հեղինակները պահանջել են միջազգային գործընկերներից տալ սկզբունքային գնահատականներ և դատապարտել գործադիր իշխանության կողմից եկեղեցու գործերին միջամտելու ու հավատացյալների իրավունքները ոտնահարելու այս երևույթը։ Կոչ է արվել օգտագործել բոլոր մատչելի դիվանագիտական և իրավապաշտպան լծակները՝ օգնելու կանգնեցնել Հայաստանում բռնաճնշումները եկեղեցու նկատմամբ և վերականգնել սահմանադրական կարգը։
Միջազգային ճանաչված կազմակերպություններն արդեն արձագանքում են տեղի ունեցող իրադարձություններին։ Հատկապես, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (World Council of Churches — WCC), որը ներկայացնում է ավելի քան 500 միլիոն քրիստոնյաներ աշխարհում, հատուկ հայտարարություն է տարածել՝ խորին մտահոգություն հայտնելով Հայաստանի կառավարության գործողությունների վերաբերյալ։ ԵՀԽ-ն դատապարտել է իշխանությունների կողմից ուժի կիրառմամբ միջամտությունը Էջմիածնի Մայր Աթոռում և բարձրագույն հոգևորականների կալանավորումը՝ շեշտելով, որ նման քայլերը վտանգում են աշխարհի հնագույն քրիստոնեական եկեղեցիներից մեկի կրոնական ազատությունն ու հոգևոր ամբողջականությունը։ ԵՀԽ-ի գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյը հորդորել է Հայաստանի կառավարությանը անհապաղ դադարեցնել ցանկացած ճնշում կամ ագրեսիա կրոնական հաստատությունների նկատմամբ, ինչպես նաև զգուշացրել է խիստ ձեռնպահ մնալ հանրային խոսքում թշնամանքի ու բաժանարար հռետորաբանության կիրառումից:
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայտարարությանը համահունչ, միջազգային մամուլն ու իրավապաշտպան շրջանակները ևս քննարկում են ստեղծված իրավիճակը որպես լուրջ հետընթաց Հայաստանի համար։ Օրինակ՝ Jamestown Foundation վերլուծական կենտրոնը նշում է, որ վարչապետ Փաշինյանի գործողությունները խորացնում են պետության և եկեղեցու միջև առկա վեճը և վտանգում սահմանադրական սահմանազատումները իշխանությունների և հոգևոր ոլորտի միջև։
Ի պատասխան այսպիսի քննադատությունների՝ Հայաստանի իշխանությունները պաշտոնապես հերքում են, թե ներքին գործերին միջամտում են՝ պնդելով, որ պարզապես «արձագանքում են հասարակության պահանջներին» հոգևորականի վերաբերող մեղադրանքների առնչությամբ։ Սակայն նման բացատրությունները թերահավատորեն են ընդունվում ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում։ ԱՄՆ Պետդեպարտամենտի 2022 թ. կրոնական ազատության զեկույցում արդեն նշված էր, որ Հայաստանում որոշ խմբեր մտահոգված են եկեղեցու և պետական պաշտոնյաների միջև աճող լարվածությամբ և հոգևոր անձանց նկատմամբ հնչող սպառնալիքներով։
Եթե իրավիճակը շարունակվի սրվել, չի բացառվում, որ ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) կամ Եվրախորհրդարանի համապատասխան ստորաբաժանումները լսումներ անցկացնեն Հայաստանում կրոնական ազատությունների հարցով՝ որի ելքում կառավարությանը կարող են տրվել խիստ գնահատականներ։ Բացի այդ, Հայաստանը որպես Եվրոպայի խորհրդի անդամ կոտնահարի իր պարտավորությունները, եթե այս հակամարտությունը չլուծվի իրավական դաշտում։ Հաշվի առնելով, որ արդեն կան թիրախավորված հոգևորականներ (օրինակ՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվել է ամիսներ անց, չնայած նախկինում դատախազությունը եզրակացրել էր, որ նրա խոսքում հանցակազմ չկա) և այլոք, լիովին հնարավոր է, որ առաջիկայում ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ գործեր սկսվեն կրոնի ազատության խախտումների հիմքով։
Ուրվագծվող այս պատկերը փաստում է, որ միջազգային հանրությունը չի պատրաստվում աչք փակել Հայաստանում տեղի ունեցող պետություն-եկեղեցի պայքարի վրա։ Ընդհակառակը, միջազգային դերակատարները պարտավորվում են բարձրաձայնել և միջամտության կոչեր անել, քանի որ վտանգված են ժողովրդավարության ու իրավունքի գերակայության հիմնասյուներից մեկը՝ կրոնական ազատությունը։ Դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները կարող են կանգնել լուրջ դիվանագիտական ճնշման առջև, եթե շարունակեն այս գիծը։
Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնյաները, օրինակ, կարող են բարձրացնել հարցը Հայաստան-ԵՄ հարաբերությունների շրջանակներում՝ հիշեցնելով, որ ՀՀ-ն եվրոպական արժեքների շրջանակում ստանձնել է հավատարիմ մնալ խղճի և դավանանքի ազատության հիմնարար իրավունքին։ Նմանատիպ ձևակերպումներ ներառված են ԵՄ-ի հետ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, և դրանց խախտումը կարող է ազդել երկկողմ հարաբերությունների վրա։
Դրական առումով, միջազգային արձագանքները միտված են ոչ թե Հայաստանի պատժման, այլ իրավիճակի կարգավորմանը իրավական դաշտում։ ԵՀԽ-ի հայտարարված պատրաստակամությունը՝ աջակցելու պետություն-եկեղեցի երկխոսությանը, խոսում է այն մասին, որ միջազգային համայնքը ցանկություն ունի օգնելու հաղթահարել այս ճգնաժամը խաղաղ և կառուցողական ճանապարհով։ Դա, սակայն, նախ և առաջ պահանջում է, որ Հայաստանի կառավարության ղեկավարությունը դադարի իր ներկա ոչ իրավաչափ ոճը։ Մինչդեռ հակառակ դեպքում, եթե ճնշումները շարունակվեն կամ վատթարանան (օրինակ՝ եթե փորձ կատարվի ֆիզիկապես հեռացնել Գարեգին Բ-ին Մայր աթոռ ՍԲ. Էջմիածնից), ապա կարելի է կանխատեսել կոշտ պատժամիջոցների և համաժողովրդական ընդվզման սցենարներ։
Եզրակացություն
Այս վերլուծությունից բխում է միանշանակ հետևություն. միջազգային իրավունքի տեսանկյունից Հայաստանի բարձրաստիճան իշխանության ներկայացուցիչների հարձակումները Հայ Առաքելական Եկեղեցու վրա ոչ միայն անհանդուրժելի են, այլ նաև որակվում են որպես մարդու իրավունքների կոպիտ խախտումներ։ Կրոնի ազատությունը պաշտպանվում է թե՛ համաշխարհային, թե՛ տարածաշրջանային փաստաթղթերով, և այդ պաշտպանության առանցքում դրված է կրոնական կազմակերպությունների ինքնավարության իրավունքը։ Պետություն-եկեղեցի բաժանման ու չմիջամտման սկզբունքը ժամանակակից իրավական պետության հիմնաքարերից է, որը չի կարելի ոտնահարել որևէ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Հայաստանի Հանրապետությունն, ունենալով և՛ սահմանադրական, և՛ միջազգային մակարդակով ստանձնած պարտավորություններ, պիտի հավատարիմ մնա դրանց, այլապես վտանգում է սեփական ժողովրդավարական զարգացման հեռանկարը։
Ամփոփելով՝ կարելի է ձևակերպել հետևյալ կետերը.
Միջազգային չափանիշները միանշանակորեն դատապարտում են պետության կողմից կրոնական կազմակերպությունների գործերին ցանկացած անհարկի միջամտություն։ UDHR 18-րդ հոդվածից մինչև ԵԱՀԿ հանձնառություններ, ամենուր հռչակված է, որ կրոնական հանրույթները պետք է կարողանան կազմակերպվել, ընտրել իրենց առաջնորդներին և գործել առանց արտաքին թելադրանքի։ Հայաստանի ներկայիս իրավիճակը ցույց է տալիս պետության ուղղակի ներխուժում այդ ինքնավար տիրույթ, ինչը հակասում է թե՛ ՄԻԵԴ նախադեպերին, և թե՛ ժողովրդավարական հասարակությունների ընդունած արժեքներին։
Հայաստանի կառավարության գործողություններն ուղիղ հակասում են երկրի Սահմանադրության պահանջներին և երկրի միջազգային պարտավորություններին։ Կաթողիկոսի հրաժարականի պահանջը, «նոր ընտրության» կազմակերպման փորձերը պետական լծակներով, հոգևորականների դեմ քրեական հետապնդումները և սրբավայրերի պաշարումը ոչ մի կերպ չեն համապատասխանվում իրավաչափ սահմանափակումների չափորոշիչներին։ Դրանք կրում են պատժիչ ու քաղաքական հաշվեհարդարի բնույթ, այսինքն՝ լեգիտիմ հիմք չունեն և խստիվ խախտում են խղճի ու կրոնի ազատության իրավունքը։
Արդեն իսկ հեղինակավոր կազմակերպությունները (ինչպիսիք են Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը) դատապարտել են Հայաստանի կառավարության քայլերը՝ որպես կրոնական ազատության դեմ ոտնձգություն։ Եթե իրավիճակը չշտկվի, հավանական է, որ կուժեղանա ճնշումը նաև այլ հարթակներից՝ ՄԱԿ, ԵՄ, Եվրոպայի խորհուրդ, ԱՄՆ և այլն։ Դա ընդգծում է, որ Հայաստանի հարցում միջազգային վերահսկողությունը և աջակցությունը կարևորվում են, և երկիրը գտնվելու է ուշադրության կենտրոնում մինչև ազատությունների լիարժեք վերականգնումը։
Խաղաղ լուծման և երկխոսության կարևորությունը։ Չնայած իրավիճակի լրջությանը, և՛ տեղական, և՛ միջազգային դերակատարները մատնանշում են երկխոսության կարևորությունը։ Միայն ներքին համախմբվածության և օրենքի դաշտ վերադառնալու պարագայում է հնարավոր խուսափել խորացող ճգնաժամից։ Եկեղեցու հավատացյալների և պետության բախումը ոչ մեկի շահերից չի բխում, ուստի փոխադարձ հարգանքի և սահմանադրականության վերականգնման ուղղությամբ քայլերը կենսական անհրաժեշտություն են։
Վերջում, հարկ է կարևորել, որ կրոնական կազմակերպության գործերին միջամտելը պետք է դատապարտվի ամենուր և ամեն դեպքում։ Սա միայն հայաստանյան խնդիր չէ, այլ համամարդկային սկզբունք. պետությունը չպետք է դառնա ոչ դատավոր, ոչ գործադիր եկեղեցու ներքին կյանքում։ Այդ ճշմարտությունը հաստատված է բազմիցս պատմությամբ ու միջազգային իրավունքով։ Հայաստանի օրինակը պետք է լինի զգուշացում բոլորի համար, որ ժողովրդավարությունը և մարդու իրավունքները մշտական պաշտպանություն և ուշադրություն են պահանջում։ Աշխարհի առաջին քրիստոնյա ազգի համար հատկապես ցավալի ու վտանգավոր է տեսնել պետության և եկեղեցու միջև նման ընդհարում։ Հավատում ենք, որ ինչպես պատմության ընթացքում բազմիցս, հայ ժողովուրդը և նրա բազմադարյա եկեղեցին կհաղթահարեն այս փորձությունը՝ պահպանելով իրավունքի գերակայությունն ու կրոնի ազատությունը՝ ի փառս Հայաստան պետության ու հասարակության համերաշխության։
-
16:57
17.06.26
Թուրքիային սահմանակից Բերքաշատի դպրոցը փակո՞ւմ են. մեծ աղմուկ՝ գյուղում
Կարդալ ավելին
-
15:39
17.06.26
Փոքրիկ խմբակին ձայն տված քաղաքացիները մոլորության մեջ են եղել, որևէ մեկին որևէ գումար չեմ տվել. Դավիթ Ղազինյան
Կարդալ ավելին
-
15:18
17.06.26
Էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. ԱՆ
Կարդալ ավելին
-
15:09
17.06.26
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով
Կարդալ ավելին