Լրահոս
Միջազգային
10:37
06.09.22
104

Պեսկովը մեկնաբանել է Քաբուլում ՌԴ դեսպանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը

Img default alt hy

Մոսկվան հույս ունի, որ Քաբուլում ահաբեկչության հեղինակները կպատժվեն և պայմաններ կստեղծվեն ՌԴ դեսպանատան անվտանգությունն ապահովելու համար, «Shantnews»-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ցավակցում ենք ահաբեկչական գործողության հետևանքով մեր աշխատակիցների մահվան կապակցությամբ: Հուսով ենք, որ նրանք, ովքեր կազմակերպել են այս ահաբեկչությունը, կբացահայտվեն և կպատժվեն: Եվ նաև հույս ունենք, որ կստեղծվեն բոլոր պայմանները Քաբուլում մեր դեսպանատան անվտանգությունն ապահովելու համար»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Պեսկովը հավելել է, որ դեսպանատունը կապի մեջ է տեղական իշխանությունների հետ և պահանջում է ուժեղացնել անվտանգության միջոցները։