Լրահոս
Աշխարհ
10:12
14.09.22
84

Պենզայից կորած նախկին պաշտոնյան ողջ է հայտնաբերվել

Img default alt hy

Պենզայի շրջանի կառավարության նախկին փոխնախագահ Վասիլի Տրոխինը այժմ գտնվում է Ռամենսկոեի հիվանդանոցում։ «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ անհետ կորած պաշտոնյայի կյանքին վտանգ չի սպառնում։

Ըստ որոշ տեղեկությունների՝ տղամարդու գլուխը ծակվել է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տրոխինին հրավիրել են տեղական ինքնակառավարման համառուսաստանյան խորհրդում նիստի, որից հետո նա չի վերադարձել Պենզա, իսկ բջջային հեռախոսն անհասանելի է եղել։ Տրոխինի ազգականը հայտարարությամբ դիմել է ոստիկանություն.

Տղամարդու որոնողական աշխատանքները ղեկավարել է LizaAlert ջոկատը:

«Վասիլի Իվանովիչ Տրոխինը ողջ է գտնվել: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր մասնակցել են որոնողական աշխատանքներին»,- ասվում է ջոկատի մամուլի ծառայությունում։

Ինքը՝ նախկին պաշտոնյան, կապ է հաստատել և ասել, որ իր հետ ամեն ինչ կարգին է։