Լրահոս
Հասարակական
16:07
30.08.22
118

Պայթյուն Գյումրիում՝ գունավոր ծխի արտահոսքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«ՑԱՅԳ»-ը գրել է.

«Գյումրիում տեղի է ունեցել պայթյուն՝ նախկին Տեքստիլ կոմբինատի գործվածքային ֆաբրիկայի հետնամասում, այնուհետև բռնկվել է հրդեհ:

Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, տեղում ծառայություն էին իրականացնում նաև ոստիկանության աշխատակիցները, տեղում էր նաև «Այսօր» լրատվականի նկարահանող խումբը:

Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում տեղի ունեցավ նաև գունավոր ծխի արտահոսք: Ներկա պատասխանատուների խոսքով՝ հետաքննությունը կպարզի, թե ինչ պատճառով է պայթյունն առաջացել: Պայթյունի հետևանքով տուժածներ չկան:

Ավելի ուշ ԱԻՆ-ից տեղեկացանք, որ այրվել են խոտածածկ տարածք և աղբ, հրդեհը մեկուսացվել է ժամը 12:38-ին»: