Լրահոս
Հասարակական
17:51
07.07.25
134

Պատկերացնում եմ` խցանումների մեջ որքան եք հիշել մեզ. Տիգրան Ավինյան

Img default alt hy

Սիրելի երևանցիներ պատկերացնում եմ որքան նյարդայնացնող են այս բոլոր փոփոխությունները և որքան եք դուք մեզ հիշել, երբ կանգնած եք եղել այդ խցանումների մեջ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 7–ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում քաղաքում երթեւեկության փոփոխություններին։

«Հիմնական նպատակ այս փոփոխությունների այն է, որ մենք ավտոբուսներին և հանրային տրանսպորտով երթևեկող քաղաքացիներին պետք է տանք արտոնություն։ Երբ որ մենք հնարավորություն ենք ստեղծում ավտոբուսներին առանձնացված գիծ ունենալու, ավտոմատ կերպով որոշակի խնդիրներ են ստեղծվում ավտոմեքենաների համար։

Այնուամենայնիվ մենք այդտեղ ունենք որոշակի գործիքակազմ, որով կարողանում ենք երթևեկությունը փոքր-փոքր իհարկե դժվարություններով փոխելով նաև ավտոմեքենաների հոսքը անդադար դարձնել։

Այս վերլուծությունները արվել են մեր գործընկերների՝ «Իլ դը Ֆրանս» ինստիտուտի կողմից։ Այս հաշվարկները իհարկե տեղայնացվում են նաև քաղաքապետարանի և ճանապարհային ոստիկանության և պարեկային ծառայության մեր գործընկերների հետ քննարկումների արդյունքում։

Նախօրոք և ուզում եմ նաև ձեր ներողամտությունը խնդրել, այ այն ծախսված նյարդերի համար, որոնք խցանումների մեջ դուք ծախսել եք, բայց ուզում եմ իմանաք, որ ամենօրյա ռեժիմով մենք փորձում ենք փոփոխություններ այնպես անել, որ նույնիսկ ավտոմեքենաների համար այդ»,- ասաց նա։