Լրահոս
Հասարակական
16:14
17.11.25
2 516

Պատարագիչ քահանայի կողմից բացատրություններ ստանալուց հետո Աբրահամ Սրբազանը կկատարի անհրաժեշտ տնօրինումները

Img default alt hy

Կիրակի օրը Խաչիկ գյուղի եկեղեցում մատուցվեց պատարագ, որին ներկա էր նաև Նիկոլ Փաշինյանը: Պատարագը մատուցում էր Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը: Պատարագի ընթացքում Տեր Հովհաննես Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ սրբազանի ներկայությամբ զեղչում է Ամենայն հայոց կաթողիկոսի անունը: 

Մենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից փորձեցինք պարզաբանումներ ստանալ, մասնավորապես, թե ի՞նչով էր պայմանվորված Աբրահամ Սրբազանի՝ Խաչիկ գյուղում Սուրբ Պատարագին մասնակցությունը և ինչո՞ւ Սուրբ Պատարագի ընթացքում չհիշատակվեցին Կաթողիկոսի և առաջնորդի անունները, ինչպես սովորաբար լինում է։ 

«Վայոց Ձորի թեմի առաջնորդը Տ․ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն է և թեմակալ առաջնորդն ազատ է մասնակցելու որևէ խորհրդակատարության, այդ թվում և Ս․ Պատարագի արարողության։ Ինչ վերաբերում է անունների հիշատակությանը, ապա պատարագիչ քահանայի կողմից բացատրություններ ստանալուց հետո Աբրահամ Սրբազանը կկատարի անհարաժեշտ տնօրինումները և կներկայացնի հարկ եղած լուսաբանումները».- «News.5tv.am»-ի հետ զրույցում ասաց տեղեկատվական համակարգի ղեկավար Եսայի քահանա Արթենյանը: