Լրահոս
Իրավական
19:30
28.10.25
271

Փաշինյանը կարող է 2 տարով ազատազրկվել. փաստաբանը հաղորդում է ներկայացրել դատախազություն

Դատախազությունը վարույթ կընդունի՞ Նիկոլ Փաշինյանի և բարձրաստիճան ոստիկանների դեմ հանցագործության մասին հաղորդումը՝ քահանաների մուտքը եկեղեցի խաչընդոտելու հիմքով: Հաղորդումը Մայր Աթոռի փաստաբան Արա Զոհրաբյանն է ներկայացրել: 

Նա նաև մի ձայնագրություն է հրապարակել, որում լսվում է՝ ինչպես են ոստիկանները կիրակի խոչընդոտել Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանայի տեղաշարժը՝ կարծելով, թե նա շտապում է Հովհաննավանք: