Լրահոս
Քաղաքական
14:40
21.07.25
311

Փաշինյանը իր ռեպրեսիաները հիմնավորելու համար ընդդիմադիր գործիչներին ծանր մեղադրանք է վերագրում․ Սաղաթելյան

Img default alt hy

Փաշինյանն ապագայի զիջումներն անփորձանք իրականացնելու համար վերացնում է դիմադրության օջախները և դրանով փորձում է կանխել հնարավոր փողոցային պայքարը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Զուգահեռ, իր ռեպրեսիաները, բռնաճնշումները, ապօրինի ձերբակալությունները հիմնավորելու համար քաղաքական ուժերին, ընդդիմադիր գործիչներին ծանր մեղադրանք է վերագրում, օրինակ՝ ահաբեկչության նախապատրաստում։ Դրա համար որևէ հիմք չկա։ Ինքը, ընդամենը, այդ հոդվածները դնում է, որպեսզի միջազգային հարթակում ներկայացնելու համար։ Այսինքն՝ ընդդիմադիրներին բռնաճնշելու փորձերը լեգիտիմացնելու համար հորինել է նման մեղադրանք, որը փորձում է ընկալելի դարձնել միջազգային հանրության համար»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։