Լրահոս
Քաղաքական
16:25
02.12.25
3 458

Փաշինյանը հրապարակած փաստաթղթերը հաստատում են, որ նա է հանձնել Արցախը

Img default alt hy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության պաշտոնական կայքում հրապարակել է Արցախյան բանակացային գործընթացին առնչվող փաստաթղթերը:

Դրանցից Կրակովի փաստաթուղթը՝ ԵԱՀԿ համանախագահների հուշագիր առաջարկը, որը ներկայացվել է 2018 թվականի հունվարի 18-ին, հերքում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ նախկին նախագահները մշտապես բանակցել են Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու մասին:

Կրակովի փաստաթղթով կողմերին առաջարկվել է, որ 7 շրջանները հանձնվում են Ադրբեջանին, իսկ Արցախում անցկացվում է հանրաքվե, որով և որոշվում է ԼՂՀ վերջնական կարգավիճակը, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։