Լրահոս
Քաղաքական
20:15
24.07.25
991

Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Img default alt hy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՆ-24 ինքնաթիռի ավիավթարի հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, հեռագրում ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Ընդունեք անկեղծ ցավակցություններս՝ Խաբարովսկ-Բլագովեշչենսկ-Տինդա չվերթն իրականացնող «Անգարա» ավիաընկերության ԱՆ-24 քաղաքացիական ինքնաթիռի ուղևորների ողբերգական մահվան կապակցությամբ։ 

Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և աջակցության խոսքերս փոխանցել ինքնաթիռի վթարի հետևանքով իրենց հարազատներին կորցրած ընտանիքներին»: