Լրահոս
Հայաստան
14:10
15.07.22
162

Փաշինյանն ընդունեց ադրբեջանցիներին, իսկ Փափազյանի մուտքն արգելվեց. Ավետիք Իշխանյան

Img default alt hy

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրել է․

«Ամիսներ առաջ ինչ-որ համաժողովին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել երկու ադրբեջանցի պատգամավորներ։ Նրանց ընդունեց վարչապետ կոչեցյալը։ Նրանք Երևանից լուսանկարներ հրապարակեցին, հայտարարելով, որ այն իրենց պատմական հայրենիքն է և շուտով վերադառնալու են։

Վարչապետի գրպանային ԱԱԾ-ն ոչ միայն նրանց չհայտարարեց որպես անցանկալի անձանց և չվտարեց, այլև «խորիմաստ» լռեց։ Իսկ ֆրանսահայ ականավոր ազգային գործիչ Մուրադ Փափազյանը համարվում է անցանկալի անձ և նրա մուտքը Հայաստան արգելվում է։ Մեկնաբանություններն ավելորդ են»։