Լրահոս
Իրավական
22:54
18.11.25
303

Փաշինյանն ուզում է ասել՝ քաղաքական հնչեղ գործերով ես եմ դատարանը. Ժաննա Ալեքսանյան

Img default alt hy

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն անդրադարձել է գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ դատարանի որոշմանը։

«Վարչապետի ընտանիքին պատկանող թերթը երեկ հրապարակել է միլիարդատեր Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու մասին որոշումը, որին այսօր անշեղորեն հետևել է դատարանը։ 

Հիմա ի՞նչ, «Հայկական ժամանակ»-ն այլևս խորհրդակցական սենյակի դե°րն է կատարում։ Սա իրոք արտառոց է։ Ոչ մի բացատրություն, քար լռություն է։ Սա ինչ անարգանք, նսեմացում է դատարանի նկատմամբ։ 

Դատավորի մասին չեմ ուզում խոսել, դատավորը կամավոր է հանձնվում Փաշինյանի «ով է այն դատավորը, որ իմ ասածը չանի» սպառնալիքին։ Ինչու են որոշել այսպես բացահայտորեն նսեմացնել, ավիրել դատարանը, իրոք չեմ հասկանում։ 

Փաշինյանն ուզում է ասել՝ քաղաքական հնչեղ գործերով ես եմ դատարանը»,– նշված է գրառման մեջ։