Լրահոս
Քաղաքական
18:30
04.09.22
192

Փաշինյանն ու Պուտինը կմասնակցեն Արևելյան տնտեսական ֆորումին

Img default alt hy

Վլադիվոստոկում սեպտեմբերի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցեն Արևելյան տնտեսական ֆորումին, տեղեկացնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 7-ին ելույթ կունենա Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նստաշրջանում, որի թեման է այս տարի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին»:

Ֆորումին կմասնակցեն Պետական վարչական խորհրդի նախագահ, ժամանակավոր կառավարության վարչապետ, Մյանմարի Հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատար Մին Աուն Հլայնը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանը, Մոնղոլիայի վարչապետ Լուվսաննամսրայն Օյուուն-Էրդենը և Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Լի Չժանշուն»,- ասված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: